▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. նա վիրավոր է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 05:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Բաղանիս-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Մերսեդես Ց» մակնիշի 37 SV 857 համարանիշով (վարորդ` 29-ամյա Կարեն Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:

Հրշեջ-փրկարարները Կ. Հ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ Կարեն Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին