▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում 25-ամյա կնոջ ինքնասպանությունից ժամեր անց նույն եղանակով ինքնասպան է եղել 35-ամյա ամուսինը

Տավուշի մարզում երեկ՝ ապրիլի 8-ին ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի կին:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել: Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:

Նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Ժամը 20:30-ի սաեւմաններում նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն, իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Կայքի տեղեկություններով՝ ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Կնոջ ինքնասպանության պատճառը եղել է հեռախոսային նամակները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին