▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է կտորի խանութից հափշտակվել կնոջ դրամապանակը

Էրեբունի վարչական շրջանում գործող կտորի խանութներից մեկում հափշտակել են Երևանի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և սուպերմարկետի պլաստիկ բոնուսային քարտ` պատճառելով  գույքային վնաս: 

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կտորի խանութի վաճառքի սրահի տեսանկարահանող սարքերի  տեսագրությունները։

Զննությամբ պարզվել է, որ տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։

Ովքեր ճանաչում են  տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին