Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող բազմաթիվ հարցումները` անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով:
Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև՝ Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը
Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են
Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ
Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»
Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին
ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին


