▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

/filemanager/uploads/2020/08/week-3/Anna_Hakobyan.jpg

«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց: Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել Ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։

Ի դեպ Ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի նոյեմբերին Հադրութում պատրաստվել է ամենաերկար ժենգյալով հացը։

1 ժամ 30 րոպեում արցախցի տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին