▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք բարձրաստիճան զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը մենք են խփել․ PKK

Թուրքիայի Շրնաք նահանգում բարձրաստիճան զինվորականներ տեղափոխող ռազամական ուղղաթիռը կործանելու պատասխանատվությունն ստանձնել է PKK (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։

Քրդական ANF—ի փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե քուրդ զինյալների դեմ Քաթո լեռան վրա հարձակումները համակարգող թուրք զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը խփվել է քուրդ զինյալների կողմից։

«Ուղղաթիռում գտնվում էին քուրդ զինյալների դեմ Քաթո լեռան վրա ռազմական գործողությունները համակարգող բարձրաստիճան թուրք զինվորականներ՝ գեներալ Այդողան Այդընը, գնդապետ Օղուզհան Քյուչուքդեմիրը եւ այլք»,-նշվել է PKK-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ թուրքական պաշտոնական հաղորդագրությամբ 13 բարձրաստիճան զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը բախվել է բարձրավոլտ հաղորդալարերի ու ընկել, որի հետեւանքով ուղղաթիռում գտնվող բոլոր զինվորականները մահացել են։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին