▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը պահանջում են «Եվրատեսիլ- 2015»-ին որակազրկել Հայաստանին ու Ֆրանսիային

Արդեն տեղեկացրել ենք, որ  այս տարի  «Եվրատեսիլ- 2015»-ին Հայաստանը ներկայանալու է հատուկ այս մրցույթի համար ստեղծված Genealogy խմբով, որի կազմում հանդես են գալու ազգությամբ  6 հայ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Մասնակիցների թվում Հայաստանից, հավանաբար, լինելու է Ինգա Արշակյանը:  Genealogy խումբը  մրցույթին ներկայանալու է  «Don't Deny»( «Մի՛ ժխտիր») երգը:

Հատկանշականն այն է, որ մրցույթի թուրք երկրպագուները change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է, իսկ տվյալ երգը նրանց պնդմամբ քարոզչություն է Հայոց ցեղասպանության օգտին:  

Միաժամանակ ստորագրահավաքի կազմակերպիչները պահանջում են նաև որակազրկել Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիայի մասնակիցն ասել էր, որ երգը նվիրվելու է Ցեղասպանությանը:  Հարկ է նաև նշել, որ կազմակերպիչները դժգոհ են, որովհետև ԵՀՄ-ն իրենց բողոքին որևէ ձևով չի արձագանքել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին