▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Սա լրջագույն քաղաքական որոշում է։

Թուրքիան, մինչև քվեարկությունը, հայտարարում էր, այդ պարագայում, ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարության մասին։

Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է։

Հ.Գ. Այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել մեր պատվիրակության հնաբնակը՝ Արմեն Ռուստամյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին