▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ՊՆ-ը Արցախը Հայաստանի «օկուպացիայից ազատելու» համար առաջարկել է զենք արտադրել

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի՝ Ջանիքլին մասնավորապես ասել է. «Միայն մեր հողորը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»: 

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին