«Ելք» դաշինքը, չնայած չի հրապարակել իր ծրագիրը, բայց երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենք ոչ թե խոսելու են տնտեսության վերականգնման, այլ տնտեսություն ստեղծելու մասին. «Մենք չունենք տնտեսություն, ուրիշ բառ է պետք մտածել: Թուրքիայից չստեր բերելը ու նախկին արտադրամասում վաճառելը՝ տնտեսություն չի, դա տնտեսության բացակայություն է»,- երեկվա քննարկմանն ասել է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: