|
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համակեցության մասին հեքիաթ պատմողներն ի՞նչ կասեն Կարմիր Շուկայի տարածքում Հայ տղամարդու հրկիզված դիակի մասին։ |
Այս թեմայի մասին Արեգ Բարսեղյանն էլ հետևյալ գրառումն է կատարել․
Կարմիր Շուկայի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի մարմինը գտել են այրված վիճակում։
Մինչդեռ դուք ականջներդ կախ լսում ու ծափահարում եք հողատու դավաճանի ստերին, նրա ադրբեջանցի բարեկամները գողանում ու սպանում են Արցախի խաղաղ բնակիչներին։
Մեր խնդիրը նիկոլ փաշինյանը չէ, մեր խնդիրը նիկոլ փաշինյանի հանրահավաքներին իրենց երեխաներին տանող ծնողներն են։ Մեր խնդիրը նիկոլ փաշինյանի ստերն ականջները կախ լսող ու ընդունողներն են։
Ունենք հիվանդ հասարակություն, ու այդ հասարակությունն այսօր կամ 3 կամ 30 տարի առաջ չի հիվանդացել։
Ցավն այն է, որ Հայաստան պետությունը երբեք գործուն քայլեր չի ձեռնարկել՝ այդ հիվանդացմանը խոչընդոտելու համար։


