Այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դուռ ենք փակել նախկինում, նոր Հայաստանում անելիք չունեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
“Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիքրորոշումն ասել: Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք ու այլ առաքելություն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել: Հեղափոխությունն սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Ինչքան էլ он будет жаловаться, սա քաղաքական որոշում է, այո: Եվ այդ քաղաքական որոշումը մեկ շաբաթ ուշ, թե շուտ կիրականացվի: Որևէ մեկը թող չմտածի, թե մենք կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան”,- հայտարարեց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ». աջ ղեկով մեքենաների թեման այլևս փակված է
Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ. նախագիծը կմտնի ԱԺ