▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող իրենք դատեն, թող իրենք ուտեն իրենց եփած կեղտոտ ճաշը

Այսքան կեղտից ու կեղծիքից հետո ես մտածում եմ, որ Գյումրիում ավետիսյանների ընտանիքի սպանդի գործն արդեն պետք է ամբողջովին թողնել ռուսներին, եթե նույնիսկ նրանք խնդրեն-աղաչեն, որ հայկական կողմը վարի: Նրանք, մեկ է, ամեն կերպ ճնշելու են հայկական կողմի քննությանն ու դատավարությանը՝ միաժամանակ իրենց ցանցերն ու մամուլը լցնելով ատելությամբ ու ապատեղեկատվությամբ, իրենց կցելով նաև տարբեր տրամաչափերի հայկական կառույցների նվնվոցները: Թող դատեն, թող քննեն, թող նույնիսկ, եթե կուզեն՝ արդարացնեն, կամ՝ մեկուսարանում սպանեն...Ինչ էլ անեն՝ իրենց արդեն իսկ բացահայտված քաղաքակրթական անզորությունն են հաստատելու: Ակնհայտ է, որ ռուսական կողմն այնքան քաղաքականացրեց ու կեղտոտեց այս հանցագործության շուրջ ծավալվող զարգացումները, որ այն այլևս երբեք օբյեկտիվորեն չի բացահատվելու: Շատ ավելի ամոթ է, որ հայաստանյան հետաքննությունն ու դատավարությունը ՛՛չբացահայտի՛՛: Դե ուրեմն թող հենց իրենք ուտեն իրենց եփած կեղտոտ ճաշը:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին