▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի, վերելակների և կանաչապատման հարցերում ոչինչ չի իրականացվել․ Դավիթ Խաժակյան

«Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ է արվել»,-այս թեմայով էր Մեդիա Կենտրոնում հրավիրված հերթական քննարկումը, որին մասնակցում էր նաև Երևանի ավագանու Իմ Քայլը խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։ 

«Տրանսպորտի, վերելակների և կանաչապատման հարցերում ոչինչ չի իրականացվել, իսկ աղբահանության դեպքում մրցույթ չի հայտարարվել 2-րդ օպերատորի մուտք գործելու համար, հետևաբար՝ այս խնդրին համակարգային լուծում տրված չէ», -քննարկման ժամանակ նշել է Դավիթ Խաժակյանը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։ 

«Խոստում տրված 7 կետերից որևէ մեկը չի իրականացվել, միայն աղբահանության խնդիրն է ժամանակավոր լուծում ստացել», -սա էլ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի տեսակետն էր։ 

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում՝ վերցված Մեդիա Կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին