Asekose.am-ի տեղեկություններով, այսօր թեժ վեճ է տեղի ունեցել Մայր թատրոնում. այն բանից հետո, երբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը միջանցքում, զրուցելով ավագ սերնդի դերասաններից մեկի հետ, ոչ կոռեկտ բառերով է արտահայտվել դերասան Արամ Հովհաննիսյանի հասցեին, երիտասարդ դերասաններից մեկը նկատողություն է արել գլխավոր ռեժիսորին ու նրան կարգի հրավիրել: Ի դեպ, դերասան Արամ Հովհաննիսյանը նույնն ինքն է` Հ3-ի գործադիր տնօրենը:
Ըստ ասեկոսեների, գլխավոր ռեժիսորը նկատողությունից հետո սկսել է լեզվակռվի բռնել երիտասարդ դերասանի հետ ու նրան սպառնացել, որ զղջալու է իր այդ քայլի համար:
Հատկանշական է, որ Տիգրան Գասպարյանի տղայական վեճերը երիտասարդ դերասանների հետ նորություն չեն և սեփական քմահաճույքներով թատրոնում շարժվելը հարուցել է ոչ միայն երիտասարդների , այլ նաև Մայր թատրոնի ավագ սերդնի ներկայացուցիչների շրջանում: Ասում են, որ Տիգրան Գասպարյանն ավելի է կոշտացրել իր վերաբերմունքը ոչ յուրայինների նկատմամբ` ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ Մայր Թատրոնում Տիգրան Գասպարյանի արատավոր գործելաոճի մասին ժամանակին խոսել է նաև երիտասարդ ռեժիսոր, Մայր Թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի որդին` Սուրեն Շահվերդյանը, ով պնդում է, որ թատրոնի գլխավոր ռեժիսորն իր դեմ անձնավորված պայքար է մղում, որի արդյունքում իր բեմադրությունները հանվել են խաղացանկից:
Սուրեն Շահվերդյանը հայտնել էր նա, որ միայն ինքը չէ տուժողի դերում և Տիգրան Գասպարյանի կողմից ճնշումներ են գործադրվում Վահե Շահվերդյանի կուրսն ավարտած երիտասարդ դերասանների նկատմամբ: