Վահանի «բոցերից», որը ստատուսի եմ վերածել դեռ 2013 թվականի Ապրիլի 6-ին:
«Նոր հեռուստացույցով դատարանում վեճի տեսարան էին ցուցադրում ու հիշեցի 1995-96- ների մի քաղաքական դատական պրոցես` Վահան Հովհաննիսյան + 30:
Դատարանում ինչ-որ վեճ սկսվեց և դատավորը զայրացած դիմեց դահլիճին կամ փաստաբաններին`
Ում հետաքրքիր չի թող տուն գնա, և, օգտվելով պահի ընձեռած հնարավորությունից, Վահան Հովհաննիսյանը դիմեց դատավորին`
Պարոն Դատավոր ինձ էս դատը հետաքրքիր չի կարո՞ղ եմ տուն գնալ»: