Սաղ տարին լատինա-ամերիկյան ռաբիզ գրողների չարչարված աֆորիզմների տարափ ա ֆբ-ում, սակայն ես երբեք չեմ քննադատել, թե ով ինչ-որ մեկին ինչու է կարդում: Հիմա որոշ մարդիկ, ընդ որում շատ քիչ, կարդում ու գնահատում են Վանոյին ու լուռ: Դա էլ իմ նախասիրությունն է, ում ինչ իրավունքն է քննադատել նախասիրությունս, քանի դեռ բռնություն ու ագրեսիա չի պրոպագանդվում: Վերջապես, ազատ երկիր ա ու ազատ խոսք: Ինչո՞վ ա բա տարբերվում 30-ականներից: Վերջապես, էդ մարդը պոետ ա եղել նախքան ներքին գործերի նախարար լինելն ու դրանից հետո: Ու վերջապես, ինձ ցույց տվեք գեթ մի հատիկ ներքին գործերի նախարար 1901 թվից մինչև 2014 թիվը, ով հրեշտակ ա եղել: Ես սպասում եմ:
Վանոն պոետ է եղել նախքան ներքին գործերի նախարար լինելն ու դրանից հետո
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet