a1plus.am-ի տեսանյութում. ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո կուսակցության մամլո խոսնակը տեղեկացրեց, որ այսօր ամփոփել են կուսակցականների կատարած աշխատանքը, թե կուսակցության, թե ընտրությունների որակի, թե տվայլ ընտրատարածքում կատարած:
Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
«Հավանական է, որ կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Արտակ Զաքարյանը, թե՛ Արտակ Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջեւ դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետեւ պաշտոնական հրաման չկա»,- ասել է նա: