▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղուց ապացուցված է, որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար․ Ջուլֆալակյանը՝ Փաշինյանի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․

«Իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պրոֆեսիոնալ է, ԱԺ նախագահը, պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, ԱԱԾ և ՊՎԾ պետերը …(թվարկումը չշարունակեմ)  իրենց գործի հմուտ վարպետներն են, հիմա էլ տվայտվում ենք, թե Թուրքիայի հետ բանակցություններում ինչո՞ւ այսպիսի ոչ համարժեք նշանակում արեցին:

Հարգելիներս, այլևս վաղուց ապացուցված է (առնվազն 2020թ-ի նոյեմբերի 9-ից), որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար: Եվ դա ոչ թե ապիկարությունից է, այլ ծրագիրն է այդպիսին. քանդել այն ամենը, ինչ քիչ թե շատ գործում էր մեր երկրում: Մի խոսքով, հետևողական քայլերով ծրագիրը հասցվում է ավարտին: Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք:

հ.գ. ի՞նչն է պատճառը, որ դարեր շարունակ մեր թշնամի պետությունները չեն ունեցել այնպիսի ղեկավար, որն իր ամբողջ թիմով կգործեր ի շահ հայ ազգի:

Երևի միայն մեր ժողովրդին է բնորոշ այդ յուրահատկությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին