▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց Ձորի մարզպետի անունը հայտնի է

Վայոց Ձորի մարզպետ է նշանակվելու Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Հարություն Սարգսյանը նշանակվելու է վաղը՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշու մ է Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վա­յոց ձո­րի մարզ­պետ»,- ասվում է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին