Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի Վարդան Մամիկոնյանն էր: Բոլորիս աչքը լույս լինի, այսօր ուրախ օր է, պետք է հպարտորեն խոսենք, համենայնդեպս Վազգեն Սարգսյանի երազած և բոլորիս երազած Հայաստանն անկախ և հզոր Հայաստանն է,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողներից մեկի հիշեցմանը, որ Վազգեն Սարգսյանն անձնական զենք չի ունեցել, իսկ այսօր շատ ՀՀԿ-ականներ ոչ միայն ունեն զենքեր, այլև գործածում են նախընտրական շրջանում, Շարմազանովը պատասխանել է. «Ավելի շատ հանրապետականներ խաղաղություն են քարոզում և զենքը պահում են միայն այն դեպքում, երբ Աստված մի արասցե, հայրենիքին վնաս կլինի»: