▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենետիկի հանձնաժողովի պատասխանը

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու սահմանադրական հետեւանքների մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստը։

Հանձնաժողովը եզրակացրել է,որ ՀՀ ՍԴ-ի գործառույթն է որոշել` որքանով է Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում երկրի սահմանադրությանը։

Բայց հանձնաժողովի գնահատմամբ` չկան հակասություններ։ Հակառակը,Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն է պաշտպանել կանանց ցանկացած բռնությունից,որը բխում է ՀՀ սահմանադրությունից եւ ՄԻ այն համաձայնագրերից,որ Հայաստանը ստորագրել է։

Վենետիկի հանձնաժողովին այս հարցով դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին