▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերացվում են տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշները

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են մետաղյա և պլաստմասե արգելապատնեշներ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանք է տարվել արգելապատնեշների տեղադրման հնարավոր բացասական հետևանքների (վթարներ, երթևեկի դժվարանցանելիություն և այլն) վերաբերյալ: 

Միաժամանակ օրինախախտները զգուշացվել են, որ ապօրինությունը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության լծակներ:
Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում շարունակական բնույթ կկրեն:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին