▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Լարսը ժամանակավորապես փակ է` ուղղաթիռի վթարի պատճառով

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին Գուդաուրիում ուղղաթիռի վթարի պատճառով արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների շարժը երկու ուղղություններով: Երթևեկությունը կվերականգնվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Նշենք, որ Գուդաուրիի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը պարապլանիստներին օգնություն ցուցաբերելու գործողության ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել:

Ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերեր երկու հոգու, ովքեր վթարի էին ենթարկվել պարապլանի` ժայռին բախվելուց հետո։

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում հինգ մարդ է եղել՝ օդաչուներ եւ փրկարարներ։ Հայտնի չէ, թե արդյոք որևէ մեկը ողջ է մնացել վթարից, թե ոչ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին