▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել

«Ազատագրում»-ը լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Մոտավորապես մեկ ժամ առաջ Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի հատվածում գտնվում է թշնամու խոցված տեխնիկան, իսկ Ջերմուկում կա հայկական բանակի տեխնիկայից։Այսօր պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկայի փոխանակման վերաբերյալ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի վաղ իր խոցված տեխնիկան տարհանելու համար նոր տեխնիկա է մոտեցրել, սակայն այդ պահին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Ջերմուկում տարհանել հայկական տեխնիկան: Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքը եղավ Վերին Շորժայում տեղի ունեցած փոխհրաձգությունը։

Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսվածը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին