▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի գործով դատական նիստն սկսվեց և րոպեներ անց ավարտվեց

 

«Փաստինֆո»-ն գրում է.Վերնիսաժի գործով դատական առաջին նիստն այսօր Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց շուրջ 1 ժամ ուշացումով: Պատճառն ամբաստանյալներից մեկի` Վալերիկ Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացումն էր, որի համար դատարան շտապ օգնություն էր հրավիրվել:
Նրան բժշկական օգնություն ցույց տալուց հետո, սակայն, նիստն սկսվեց: Բոլոր 3 ամբաստանյալները` Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը ներկա էին դատական նիստին:
Նիստին չէր ներկայացել տուժող Մնացական Սուքիասյանը, ումից որևէ տեղեկություն դատարանը չէր ստացել: Մեղադրող դատախազ Հ.Սարգսյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ տուժողների բացակայության հիմքով:
Դատարանը բավարարեց միջնորդությունն ու որոշեց հետաձգել նիստը` միաժամանակ որոշելով տուժողին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին:
Դատարանի այս որոշման հրապարակումից հետո Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հայտարարեց, որ ինքն էլ էր պատրաստվում միջնորդել հետաձգել նիստը, բայց` իր պաշտպանյալի առողջական վիճակից ելնելով:
«երկու օր անցել է այն օրից, երբ Վալերի Հովհաննիսյանը պետք է վիրահատվեր: Որն է ավելի կարևոր տուժողի ներկա չլինե՞լը, թե՝ ամբաստանյալի առողջությունը»,- ասաց փաստաբանը:
Ի պատասխան պաշտպանի այս հարցին՝ դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի առողջության հետ կապված բոլոր խնդիրները կարգավորելու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:
Այսպիսով, դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:
- See more at: http://pastinfo.am/hy/node/56031#sthash.2p7NY6YY.dpuf

«Փաստինֆո»-ն գրում է. Վերնիսաժի գործով դատական առաջին նիստն այսօր Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց շուրջ 1 ժամ ուշացումով: Պատճառն ամբաստանյալներից մեկի` Վալերիկ Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացումն էր, որի համար դատարան շտապ օգնություն էր հրավիրվել:

Նրան բժշկական օգնություն ցույց տալուց հետո, սակայն, նիստն սկսվեց: Բոլոր 3 ամբաստանյալները` Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը ներկա էին դատական նիստին:

Նիստին չէր ներկայացել տուժող Մնացական Սուքիասյանը, ումից որևէ տեղեկություն դատարանը չէր ստացել: Մեղադրող դատախազ Հ.Սարգսյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ տուժողների բացակայության հիմքով:

Դատարանը բավարարեց միջնորդությունն ու որոշեց հետաձգել նիստը` միաժամանակ որոշելով տուժողին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին:

Դատարանի այս որոշման հրապարակումից հետո Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հայտարարեց, որ ինքն էլ էր պատրաստվում միջնորդել հետաձգել նիստը, բայց` իր պաշտպանյալի առողջական վիճակից ելնելով:

«Երկու օր անցել է այն օրից, երբ Վալերի Հովհաննիսյանը պետք է վիրահատվեր: Որն է ավելի կարևոր տուժողի ներկա չլինե՞լը, թե՝ ամբաստանյալի առողջությունը»,- ասաց փաստաբանը:

Ի պատասխան պաշտպանի այս հարցին՝ դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի առողջության հետ կապված բոլոր խնդիրները կարգավորելու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:

Այսպիսով, դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին