▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության 32 ծառայողի է ազատել աշխատանքից՝ այդ թվում Երևանի ոստիկանապետի տեղակալին

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, փոխարինվելու են երիտասարդներով։

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության տասնյակ ծառայողներ ազատվել են աշխատանքից: Ոստիկանական համակարգում ազատումներ են եղել հանրապետության գրեթե ողջ մասշտաբով։

Այս մասին գրում է  Թերթ.am-ն ու նշում, որ կայքը տեղեկության առնչությամբ պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական վարչությունից։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա ասաց, որ համապատասխան հրամաններ են եղել, որոնց համաձայն՝ 23 ծառայող անցել է թոշակի, 9 ծառայող ուղարկվել է կադրերի ռեզերվ, թափուր տեղերը համալրվել են 21 ծառայողով։

Ի պատասխան հարցին՝ ազատավածների մեջ ղեկավար կազմից պաշտոնյաներ կա՞ն, նա մասնավորեցրեց. «Պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետի անձնակազմի գծով տեղակալը, Վայքի ոստիկանապետը, ով անցել է թոշակի։ Ազատվել են նաև Սյունիքի,Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի տեղակալներ և այլ ծառայողներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին