▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնից ազատել է «Զվարթնոց»-ի անձնագրայինի պետին

«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետն ու ևս մի քանի ծառայող այսօր ազատվել են աշխատանքից։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

Ոստիկանության պետի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետ Վլադիմիր Քարտաշյանը և ևս չորս ծառայող ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով «Զվարթնոց»-ի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Արթուր Մանուկյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Անձնագրերի և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետի պաշտոնը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին