▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը՝ Յուրի Խաչատուրովի հարցի մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը, որի նկատմամբ Հայաստանում հետաքննություն է ընթանում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»,- ասել է Նազարբաեւը:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաեւ խնդրահարույց բնույթի խնդիրներ, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվել էր Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Խաչատուրովն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա դատարան ժամանելիս հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը,ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ. Տիգրան Բալայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին