«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել:
«Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթեւեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել:
Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարեւանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում