▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ պրոցես է եղել՝ հողատարածքների, ապօրինի շինությունների հետ կապված․ Հայկ Մարության

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակների կրպակի ապամոնտաժմանը, նշել է, որ եթե կա ապօրինի կրպակ, ապա այն պետք է ապամոնտաժվի:  

Տեղեկացնենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին։

Ինչպես նշեց Հայկ Մարությանը՝ կրպակի ապամոնտաժումը քաղաքացիներին գոհացրել է։

«Վերջապես մետրոյի մուտքը ծառայում է որպես մետրոյի մուտք և կողքը՝ սայլակների համար նախատեսված տեղը, վերականգնվում է, մարդիկ կարող են սայլակներով իջնել մետրո»,- ասաց Հայկ Մարությանը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք Երևանում ապօրինի սեփականաշնորհված տարածքների վերաբերյալ նոր բացահայտումներ կա՞ն, քաղաքապետը պատասխանեց.

«Այն, որ խայտառակ պրոցես է եղել՝ կապված հողատարածքների, ապօրինի շինությունների հետ, սա փաստ է։ 90% դեպքերում սեփականատերերը հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են եղել»,- ընդգծեց քաղաքապետը։

Իսկ թե խայտառակ գործարքներ կատարողների մեջ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կա՞Հայկ Մարությանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց

«Հենց մենք տեսնում ենք մի խնդիր, այդ գործերը հավաքվում և ուղարկվում են դատախազություն, գնահատականները կտան իրավապահ մարմինները»։

Հարցին, թե Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում այդպիսի գործարքներ եղե՞լ են, քաղաքապետը արձագանքեց

«Բոլորի օրոք կան այդիպիսի գործեր»։

 

Հայկ Մարությանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին