▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.  Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտայի Գյուլիքեխյան փողոցի խաչմերուկում Nissan մակնիշի 34 CՍ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև հարվածել պողոտայի թիվ 33 հասցեի երկաթե դարպասին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 2-րդ շենքի բնակիչներ, 24-ամյա Արամ Օսիպյանը և 20-ամյա Հայկ Օսիպյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին