▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. անչափահաս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց բախվել են 23-ամյա Պողոս Փամբուկյանի վարած BMW մակնիշի 34 DT 441 համարանիշի և Mercedes մակնիշի 80 OO 022 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Պ. Փամբուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հարվածի հետևանքով BMW-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 57-ամյա Հրաչյա Սահակյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 06 UL 127 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարից հետո Mercedes-ի անչափահաս վարորդը դիմել է փախուստի: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին