▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահամաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ИЖ մակնիշի (Բուդկա Մոսկվիչ) 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի և Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մի քանի վիրավորների ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, հիմնականում` երիտասարդ տղաներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին