▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Արարատում. բախվել են BMW-ն, Mercedes-ը և ՊՆ բեռնատարը. տուժածներից երկուսը զինծառայողներ են

Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն, Mercedes-ը և ՊՆ բեռնատարը․ BMW-ն գլխիվայր շրջվել է․ 3 վիրավորներին առաջինն օգնության են հասել ռազմական ոստիկանության ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։

 «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատերելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն են ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին