▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. վիրավորներից մեկը հղի կին է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի (վարորդ 61-ամյա Հովհաննես Մ.) եւ «Մերսեդես. մակնիշի 71 ZC 071 համարանիշի (վարորդ 22-ամյա Հայկազ Ի.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով վիրավորվել է 2 մարդ, որոնցից մեկը հղի կին է: Նրանք  տեղափոխվել են հիվանդանոց:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին