▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Իսակովի պողոտայում. 3 վիրավոր երիտասարդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes G500» մակնիշի 15 RR 300 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 32-ամյա Արթուր Է.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, նախ բախվել հաստաբուն ծառին, ապա արտաքին լուսավորման սյանը՝  տապալելով նրան ամրացված մեկ այլ սյան վրայի արագաչափը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 32-ամյա Արթուր Է.-ն, 24-ամյա Հոհվաննես Կ.-ն եւ 20-ամյա ԴԴավիթ Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Արթուր Է.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Հ. Կ.-ինը՝ ծանր, իսկ Դ. Ա.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին