▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յանդեքսի պայմաններն ու կանոնակարգը անկանխատեսելի է». տաքսու վարորդ

«Յանդեքսի պայմաններն ու կանոնակարգը շատ անկանխատեսելի է, ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ օրենքներ կմշակեն: Աշխատանքային պայմանագիր ունենք, բայց ամեն ինչ օն լայն է»,- ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց տաքսի ծառայության վարորդներից մեկը: «Յանդեքսի հետ կապ հաստատելն անհասանելի մի բան է, ՀՀ-ում չունի գրանցված գրասենյակ, ֆիզանձ չկա, որի միջոցով կարելի է խնդիրը լուծել: Միայն օն լայն ենք շփվում՝ էն էլ ռոբոտացված տարբերակով: Դեպքեր են լինում, որ հարցը գրում ենք, ուրիշ բան են պատասխանում»,- հավելեց նա:

***

«Գիշերվա ժամը երեքին կարան վարորդին տանեն գերեզմաններ, նարկոտիկ վերցնեն, վարորդն ասի՝ չեմ թողնի նստես իմ ավտոն, մի հատ էլ վարորդին մեղավոր հանեն, ատմենա տան, ռեյտինգ գցեն»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց Յանդեքսի վարորդներից մեկը՝ հավելելով, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն:

Դիտեք նաև՝ 

Հիշեցնենք՝ երեկ ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իրականացվելու է ակցիա և ստորագրահավաք՝ օնլայն տաքսու վարորդների կողմից՝ պահանջ-բողոքով, որը հետագայում ներկայացվելու ՀՀ կառավարությանը։ Օնլայն տիրույթում գրանցված են շուրջ 120 000 վարորդներ, որոնցից շուրջ 40 000-ի համար դա իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել, վարորդների իրավունքները՝ պաշտպանված:
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքը փոխել՝ պահանջելով 22-31%-ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը):
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար: 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, դառնան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին