Ձորափի 70/3 հասցեում տեղի ունեցավ Yandex Taxi վարորդների կենտրոնի պաշտոնական բացումը: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կենտրոնում վարորդներն անցնելու են թեստավորում, որից հետո միայն նրանց թույլ է տրվելու դուրս գալ աշխատանքի:
Yandex. Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանի խոսքով՝ նոր կենտրոնը հնարավորություն կտա վարորդներին իրենց ավելի ապահով և հարմարավետ զգալ, քանի որ Ավետիսի խոսքով՝ ուղևորներից բացի՝ իրենք մտածում են նաև վարորդների մասին:
Yandex.Taxi-ի EMEA և CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանն, ով ի դեպ, ելույթ է ունեցել WCIT-ին Smart Cities հատվածի շրջանակներում, վստահեցնում է, որ իրենց այս նախաձեռնությունից և նոր փոփոխություններից ուղևորները գոհ կլինեն:
Yandex.Taxi-ի միջազգային շուկայում պետմարմինների հետ կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վիսոցկին իր խոսքում ողջունեց նոր կենտրոնի բացման գաղափարը՝ շեշտելով, որ Yandex.Taxi-ն գնալով կատարելագործում է իր աշխատելաոճը: Վիսոցկին անդրադարձավ նաև ՌԴ-ում՝ Հայաստանում տրված վարորդական իրավունքներով վարորդների աշխատանքի հարցին՝ նշելով, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրությամբ և վարորդական իրավունքների ստուգման միջոցով, ինչի նախաձեռնողը կլինեն հենց իրենք:
Բացման ժամանակ իր հանդիսավոր խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կապիրկինը։ Վերջինիս խոսքով՝ թե Հայաստանում, թե Ռուսաստանում տեղաշարժման հետ կապված խնդիրներ չի տեսնում Yandex.Taxi-ի հարմարավետ մեքենաների շնորհիվ, որոնց սակագինը, ի դեպ, հարմար է և մատչելի:
Մանրամասները՝ տեսանյութում