▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանում եմ իշխանական կամակատարների պրիմիտիվության վրա

«Ցավում եմ, որ այդպես էլ ազատ, արդար ընտրություններ չենք կարողանում անցկացնել, չենք գիտակցում ընտրության արժեքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը՝ մեկ ուրախ լուր հայտնելով.

«Ընդդիմությունը կարողացել է բարելավել իր ներկայությունը Երևանի ավագանիում: Առաջ 7-ն էին, հիմա՝ 19-ը: Ինձ թվում է՝ Երևանի ավագանին ավելի հետաքրքիր է լինելու. քննարկումներին երիտասարդները նոր ոճ կբերեն»:

«Կարող է և  նոր շունչ բերեն, բայց հարց եմ տալիս՝ «Երբ ասում են՝ նոր կանաչ տարածք պետք է ստեղծվի, բա հին կանաչ տարածքի ոչնչացման համար ինչ-որ մեկը պատասխան չպե՞տք է տա»,-հետաքրքրվեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է ընտրության ժամանակ բռնություն գործադրելուն՝ Անուշ Սեդրակյանը նկատեց.

«Զարմանում եմ իշխանական կամակատարների պրիմիտիվության վրա: Այսպես թե այնպես նրանք հաղթելու էին, քանի որ իսկապես  գնում ու իրենց են ընտրում կաշառքի, թողտվության կամ այլ պատճառներով»:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրություների նախնական արդյունքները (Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին):

Ըստ վերջին տվյալների, որոնք ներկայացնում են 474 ընտրական տեղամասերի արդյունքները պատկերը հետևյալն է. Ընդհանուր ընտրողների թիվը 842 151 է, որից ընտրություներին մասնակցել են 345 158: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ` 240 036 կամ 71.25 %-ը, «ԵԼՔ» 70 731 կամ 21%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 26109 կամ 7.75%-ը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին