▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու բողոքի ակցիաներին

Տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների, որոնց տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի հետ կապված բողոքի ակցիա էր սկսվել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որը շարունակվում է մինչև այժմ:

«Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու բողոքի ակցիաներին և Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում:

«Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին