▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինավան 5» տնակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ  «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:  

Ոստիկանները պարզել են, որ  մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է  տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի  Զինվորական քննչական գլխավոր վարչության  4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին