ԶԼՄ-ներում հայտնվել է օրեր առաջ Իսլամական պետության ալ-Ռակա քաղաքի մոտ վայր ընկած հորդանանյան F-16 ինքնաթիռի օդաչուի հարցաքննությունը:
Հարցաքննողի հարցին, թե ինչպե՞ս է պատահել դեպքը, օդաչուն պատասխանում է, որ խոցվել է Եփրատ գետի մոտակայքից արձակված հրթիռից:
Այն հարցին, թե որտեղի՞ց են իրականացվում թռիչքները և ո՞ր ռազմաբազաներն են օգտագործվում կոալիցիոն ուժերի կողմից, օդաչուն պատասխանում է, որ թռիչքներն իրականացվում են Պարսից ծոցի, Հորդանանի, Քուվեյթի, Ս. Արաբիայի, Բահրեյնի ռազմաբազաներից:
Այն հարցին, թե արևմտյան ռազմաօդային ուժերը որտեղի՞ց են իրականացնում թռիչքները,օդաչուն պատասխանում է, որ Թուրքիայից...(սա եթե պարտադրված չի ասել, հետաքրքիր է, առավել ևս, որ Թուրքիան հայտարարում է, որ իր ռազմաբազաները չի տվել արևմտյան ռազմաօդային ուժերին հրթիռակոծություններ իրականացնելու և ԻՊ-ի դիրքերը Սիրիայում և Իրաքում ռմբակոծելու համար):
Եվ, վերջում հարցնում են, թե օդաչուն գիտի՞ թե ինչ է անելու ԻՊ-ը նրա հետ, օդաչուն պատասխանում է, որ սպանելու է....