▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված սպայի ընտանիքը 60. 000 դրամից բացի պետությունից կստանա ևս 240 հազար հավելյալ գումար. Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել են վերջին որոշման մասին, ըստ որի 1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում կստանան: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել է . «Եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար: Կախված կոչումից գումարի չափը կարող է փոփոխվել»:

Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:

Մանրամասն` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին