▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից 40-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 9-ին՝ ժամը 15.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2016թ. օգոստոսի 8-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին