Զզվեցրիք արդեն, ի՞նչ եք կպել օրենքով գողերի հետույքից ու անընդհատ լուսաբանում եք նրանց կյանքն ու տեղեկատվություն տալիս նրանց մասին:...Ուրիշ արժեքներ, կարևոր խնդիրներ չկա՞:...Հիվա՞նդ եք:...Ի՞նչ եք թրիքի նման կպել նրանց ներբաններին ու չեք պոկվում:...
Հիմա էլ Իժևսկում ինչ-որ հայ «օրենքով գող» Գևորիկ Նևտեկամենսկի է դատապարտվել ազատազրկման ու էլի սկսել եք տարածել ու զզվեցնել…Ջհաննամը թե չի դատապարտվել, կա՞մեկը որին դա հետաքրքրում է:...Ինչքա՞ն էժանագին արժեհամակարգ պետք է ունենաք, որպեսզի տարածեք նման «բարձրարժեք ու անկրկնելի» լուրերը:...
Ի գիտություն անգետներին՝ գողերի, հանցագործների տեղը բանտն է ու մի զարմացեք այդքան ու տարածեք նման լուրերը: