Ժողովուրդն այդ անելու իրավունք չունի...
Թե ով ինչ էր, որքան էր մեղքի բաժինը...ժամանակը կպատասխանի: Այն,ինչ թույլ ենք տվել,ինչ վաստակել ենք արդյունքում, հիմա արդեն պիտանի են միայն հետևություններ անելու համար:
Վայ-վույն, ընդամենը նույն կորստի ու սխալների շարունակությունը կլինի, անգամ, եթե բազմազանության համար գումարելիների տեղերը հաճախակի փոխենք, «վայ-վույ»-ը դարձնելով` «վույ-վայ» /ավելի ժամանակակից է հնչում/:
Վերջին տարիների իրադարձությունների ֆոնին` մեր, որպես հինավուրց պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդի բոլոր` թերի ու անթերի առանձնահատկություններն ընդգծվեցին: Ինքներս մեզ ճանաչելու, ամաչելու կամ հպարտանալու, կործանվելու կամ վերածնվելու, և շատ այլ կարևոր հարցերի ու պատասխանների հնարավորությունը, պատմությունը մեզ սկուտեղի վրա մատուցեց...Մնում է ապացուցենք,որ հայի խելքն ու իմաստության հանճարը, իր` մեկ այլ, թեկուզ և հայրենասիրական կրքոտությամբ` գլուխ գովելու մեջ չէ...ոչ էլ «հերոսական կենացների»:
Որպես` ազգ, ժողովուրդ, մենք իրավունք չունենք ուրանալու մեր ազգային արժեքները,մի քանի գրոշ վաստակածի դիմաց` պղծելու մեր պատմությունը կերտած հերոս տղերքի արյունը,մեր նախնիների թասիբը:
Վերից` վար, պետք է գիտակցենք,որ ապրել, ամենաքիչը,նշանակում է սնվել` ֆիզիկապես և հոգեպես,իսկ մենք արդեն հատել ենք այդ երկուսի թույլատրելիության սահմանագծերն էլ ու գլորվում ենք` վերից-վար...ինչը սպառնում է ոչ միայն ստամոքսի քաղցին,այլև` ինչն ավելի վտանգավոր է,տանում է դեպի` հոգևոր քաղց: Այս վերջինն ահա չի ճանաչում` բարեկամություն, հարազատություն, վեհ գաղափարներ ու արժեքներ: Հայրենիքի ու հայրենասիրության անունն էլ տա՞մ` տիկնայք և պարոնայք, թե՞ կկռահեք ինքներդ:
Այս իրավիճակում` մտավորականը,արվեստագետը,օրինակելի յուրաքանչյուր քաղաքացի,համընդհանուրի ու բարձր արժեքների գաղափարներով ապրող յուրաքանչյուր անձ, կորցնում է պիտանի լինելու իր նշանակությունը:Իսկ այս իրողությունն արդեն բավական է պատկերացնելու համար,թե ինչերով են հղի հետևանքները...
Մոռանալ է պետք ամեն` բացասական հայկականը...
Ով է ումից ավելի հարուստ,ճանաչված,ավելի քաղաքականացված կամ ժողովրդական: Ով է ումից ավելի հայրենասեր կամ «ախպերասեր»:
Ընտանիք-ընտանիք հեռանալով հարց չի լուծվում: Բավական է մեր զավակներին ձուլենք այլազգիների, բավական է քոչենք ու վերանանք:
Ուրեմն` Մենք, էս ենք, հա»:
Մարդը,անհատը երբեմն իրեն թույլ է տալիս ցածրանալ /չնշեմ, որպես վատ օրինակ /,ասենք` իր ընտանիքի պահանջներից ելնելով:
Ժողովուրդն` այդ անելու իրավունք չունի...
Ընտանիք-ընտանիք հեռանալով հարց չի լուծվում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


