Երեկ հայկական «ուրբաթ» հեռուստաբանավեճի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման կողմնակիցներից և ոչ մեկը չկարողացավ ծանրակշիռ, ճշմարտացի, վստահություն ներշնչող աղբյուրների վկայակոչման, առանց թվացյալ հետևությունների, առանց թեզիսների խառնաշփոթի, առանց «փաստարկման պտույտների» փաստարկել, ապացուցել, թե ինչու ես պետք է իմ՝ չավելացող ու առանց այն էլ նվազ աշխատավարձից տոկոսներ (այն էլ անվանական աշխատավարձի 5 տոկոսը իրական աշխատավարձից, որը սոցիալական նոնսենս է) ուղղեմ իմ ծերությանը, երբ ես կարիք ունեմ ներկայի, բարեկեցիկ երիտասարդության և շատ այլ բաների, որոնք, համոզված եմ, որ այդ համակարգը ներդնողներից շատերը դժվար էլ ունակ լինեն հասկանալու: Ինչու է հիսուննանց մարդը, ինձ ստիպելով համոզում, թե իր խելքին փչածը շատ լավն է, երբ դա իրեն չի էլ վերաբերվելու: Եվ, վերջապես, Հակոբ Հակոբյանը չափից շատ անկեղծացավ՝ ասելով, թե չկա կառավարություն, որ կանխատեսի ու դա իրականություն դառնա (միանգամից նշենք, որ չկա նման բան, դա ինչ-ինչ հանգամանքների հիման վրա իր մոտ ձևավորված մտածողություն է ընդամենը), ընդ որում, դա շեշտելով մի քանի անգամ՝ հավանաբար փորձելով դուրս գալ սեփական թեզիսների փաստարկման դեֆիցիտի կարուսելից: Այդ դեպքում էլ ի՞նչ էիր փորձում համոզել ողջ հաղորդման ընթացքում, անհասկանալի է: Շնորհակալություն փոքր-ինչ անպատասխանատու անկեղծության համար:
Ինչո՞ւ չավելացող ու նվազ աշխատավարձից պիտի տոկոսներ ուղղեմ ծերությանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


