Quo vadis, Սերգեյ Վիկտորովի՞չ
Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։
Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ քայլ-արտահայտության խորամանկ ընդօրինակում, այլ՝ երկրորդ, երրորդ, երկարող շարանի մեջ հերթական ապացույցը։
Ապացույցը, որ նա՝ առնվազն մեր երկրի կործանարարի հանգույն, շեղվել է ճշմարիտ ուղուց և, եթե վարձկան չէ՝ անիրավ է, անարժան, «ցինիկ» ու պատեհապաշտ։
Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես, ըստ էության, չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը։
2 փետրվարի 2023, Երևան