▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թումանյանական «Անխելք մարդու» կերպարը շատ լավ նկարագրում է մեր վիճակը»

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա կարծիք, թե մեզ գաղափարախոսություն է պետք, որը չունենք։ Իրականում ազգային գաղափարախոսությունը վաղուց առկա է և նոր հեծանիվներ հնարելու կարիքը ընդհանրապես չկա։
Շատերին թվում է, թե գաղափարախոսությունը պետք է լինի 19-րդ դարի մարքսիզմի կամ ավելի հին կրոնական ոճի մի բան։ Բայց առողջ և հատկապես 21 դարին համահունչ գաղափարախոսությունները հիմնվում են 2 բաղադրիչների վրա՝ Արժեհամակարգ և Ապագայի Տեսլական:
Օրինակ այսօր արևմուտքում գերիշխող ազատական գաղափարախոսությունը չունի իր գաղափարախոսական հատուկ գիրքը, բայց հստակ կերպով կա արժեհամակարգ և դեպի ապագա առաջ տանող տեսլական։ Այս նույն կերպ մենք Հայերս արդեն վաղուց ունենք մերը՝ արժեհամակարգ և ազգային տեսլական, որոնք միասին ձևավորում են մեր սեփական ազգային գաղափարախոսությունը։
1. Արժեհամակարգ
Գործով ապացուցած, իրապես հայրենասեր և կյանքով հաջողակ նվիրյալների կողմից կա արդեն սահմանված արժեհամակարգ։ Արամ, Նժդեհ, Ավո, Վազգեն, Լեոնիդ, Շահեն, Թումանյան և այլ շատերի կոլեկտիվ արժեհամակարգը ձևավորում է մեկ ընդհանուր ազգային արժեհամակարգ։ Ընդ որում Նժդեհը և Թումայանը հարաբերականորեն ավելի շատ են իրենց մտքերը գրի առել և ձևավորում են ազգային գաղափարախոսության փիլիսոփայական հիմքը։ Իսկ Արամը, Ավոն, Վազգենը և մյուսները ավելի քիչ են խոսել, բայց միևնույն է հստակ է նրանց ի ցույց դրած արժեհամակարգը։
2. Ապագայի Տեսլական
Ունենալ արդար, Արդյունավետ և Երկարատև Պետականություն։ Մնացած բոլոր հարցերը ածանցյալ են այս 3 կատեգորիաներից։ Օրինակ մենք լինենք դեմոկրատական երկիր թե ոչ, ածանցյալ է արդար պետություն ունենալու տեսլականից։ Անվտանգությունը ածանցյալ է արդյունավետ պետություն ունենալու տեսլականից։ Կրթված հանրությունը նույնպես ածանցյալ է արդյունավետ պետության տեսլականից։
Երբ այսօրվա մեր պղտորված, թացը չորի հետ խառնված խնդիրներին նայում ենք վերը նշված իրական ազգային գաղափարախոսության տեսանկյունից, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Միանգամից ու պարզ երևում են մեր խնդիրների սկզբնաղբյուրները, ջարդուփշուր են լինում ներդրված կեղծ օրակարգերը, հստակ է դառնում թշնամու կերպարը, արտաքին քաղաքական դիրքավորումը, նույնիսկ սահմանվում է բյուջեի պլանավորման ռազմավարությունը, և պետական շինարարության մնացած բոլոր նառատիվները։
Թումանյանական «Անխելք Մարդու» կերպարը շատ լավ նկարագրում է մեր ներկայի վիճակը, երբ անվտանգության, հարստության և երջանկության նախադրյալները աչքներիս առաջ առկա են, բայց մենք տարօրինակ համառությամբ շարունակում ենք դրանք փնտրել օտար ու ամայի ճանապարհներին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more